Ադրբեջանը հրաժարվում է Կալաշնիկով ինքնաձիգներից
Ադրբեջանը մտադիր է «Կալաշնիկով» ինքնաձիգները փոխարինել իսրայելական «Տավոր»-ով, հայտնում է Salam News-ը: Այս նպատակով Ադրբեջանում նախատեսվում է կառուցել գործարան:
5.56 մմ տրամաչափի «Տավոր» ինքնաձիգն արտադրում է Israel Military Industries կոնցեռնը: Զենքի մատակարարմամբ կզբաղվի Israel Aerospace Industries պետական ընկերությունը, հայտնում է The Jerusalem Post-ը:









