Տիմոշենկոյին հիմա էլ մեղադրում են սպանության մեջ

15:59 • 18.06.12

Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոյին հիմա էլ մեղադրում են սպանության մեջ: Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինի հավաստմամբ` արդեն իսկ 7 տարվա ազատազրկաման դատապարտված Յուլյա Տիմոշենկոն կմեղադրվի սպանության մեջ, հաղորդում է Associated Press-ը:

 

«Կոմերսանտ»-ի հետ զրույցում Կուզմինը նշել է, որ նախկին վարչապետին սպանության մեջ մեղադրելու համար բավարար ապացույցներ կան, որոնք փաստում են Տիմոշենկոյի կապը 16 տարի առաջ տեղի ունեցած գործարարի սպանության հետ:

 

Ավելի վաղ դատարանը պնդում էր, որ Տիմոշենկոն այս գործում միայն որպես վկա է ներգրավված եղել: Այս լուրը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել ընդդիմության առաջնորդի աջակիցների շրջանում, ովքեր գտնում են, որ Տիմոշենկոյի դեմ ներկայացված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն: