Ուռեկիում հեղեղվել է 30 տուն
Վրաստանի Ուռեկի հանգստավայրում ջրի տակ է անցել 30 տուն: Ծովի ալիքներն ու հունից դուրս եկած Կուրչխա ու Սեպա գետերը հեղեղել են տեղի բնակիչների տները, հայտնում է apsny.ge-ն:
Ջրհեղեղի հետևանքով ոչնչացվել են մշակաբույսեր, սատկել անասուններ ու ընտանի թռչուններ, վնասվել կամուրջներ ու ճանապարհներ:
Դեպքի վայրում են փրկարարները, ոստիկաններն ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: Անձրևի դադարելուց հետո, կսկսվեն տների մաքրման աշխատանքները:
Դեռ պարզ չէ տարերքի հասցրած վնասի չափը:
Միևնույն ժամանակ, Լանչխութիում մոտ 40 տուն հայտնվել է սողանքային գոտում: Իշխանությունները մտադիր են տարհանել բնակչությանը:









