Վանի 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը փոխել է Վանա լճի արտաքին տեսքը
Անցյալ տարի Վանում տեղի ունեցած 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժը փոխել է անգամ Վանա լճի արտաքին տեսքը. տեղեկացնում է Haberler կայքը:
Վանա լճի վերաբերյալ հրապարակված 20 էջանոց զեկույցում նշվում է, որ լիճը որոշ հատվածներում 15-20 մետր հետ է քաշվել, իսկ որոշ վայրերում լճի մակարդակը բարձրացել է մոտ 10 սմ-ով:
«2011 թ-ի հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո, ափամերձ շրջաններում տեղի ունեցած փոփոխություններն էապես հանգեցրել են լճի ֆիզիկական տեսքի փոփոխությանը»,-ասված է զեկույցում:
Որոշ հատվածներում ափեզրը 15-40 սմ փոփոխություն է կրել :









