Մահացել է նախօրեին Լոռիում ավտովթարի արդյունքում վիրավորներից մեկը

13:25 • 18.06.12

Երեկ՝ հունիսի 17-ին, 21.30-ին Սպիտակի բժշկական կենտրոնում մահացել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 73-ամյա Վիոլետա Անտոնյանը:



Ինչպես ավելի վաղ Tert.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.20-ի սահմաններում ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի դեպի Սպիտակ քաղաքի կամարներ տանող ճանապարհահատվածում։ Բախվել էին «Գազել» մակնիշի 15 ԼՕ 530 և «Զիլ-53» մակնիշի 39 ԼՕ 387 համարանիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սպիտակի բժշկական կենտրոն: Վիրավորներն էին Երեւանի բնակիչ, 37 ամյա Լալա Մելքոնյանը, Վանաձորի բնակիչներ, 73-ամյա Վիոլետա Անտոնյանը, 31-ամյա Սարգիս Բեկչյանը, 55-ամյա Գայանե Բեկչյանը եւ 26-ամյա Մոնիկա Չատինյանը:



Վ. Անտոնյանը  մահացել է դեպքից 3 ժամ հետո: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, ինչպես նաեւ փրկարաներն ու ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ քննչական խումբը:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի