Առաքված սխալ սենդվիչի համար ամերիկացին 911 ծառայություն է զանգել
ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի բնակիչ Ռոթեր ՄքԼենոնը առաքված սխալ սնդվիչի համար 911 է զանգահարել, տեղեկացնում է orange.co.uk կայքը։
Ռոթերը, բողոքել է, որ ինքը մայոնեզով և պանրով, խոզապուխտով սենդվիչ էր պատվիրել, սակայն Grateful Deli խանութից սխալ սենդվիչ են առաքել։
Ծառայության աշխատակիցները Ռոթերին բացատրել են, որ նա սխալ հասցեով է զանգահարել. «Դուք զանգարել եք, որովհետև չե՞ք հավանել սենդվիչը»,- հարցրել է 911-ի աշխատակիցը։
«Ճիշտ այդպես, ես ուզում եմ լուծել այդ խնդիրը»,- ասել է «սենդվիչասեր» ամերիկացին։
911-ի աշխատակիցը կախելով հեռախոսը խորհուրդ է տվել չվճարել սենդվիչի գումարը։ Այդուհանդերձ, խանութի աշխատողը նշել է, որ 14 սենդվիչ պատվիրած Ռոթերն ավլի ուշ զանգահարել է խանութ ու ներողություն խնդրել։









