Պայթյուն Հալեպի հայկական թաղամասերի մոտակայքում. 2 զոհ
Այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Հալեպի հայկական թաղամասերի հարևանությամբ` Ալ Ազիզիյե թաղամասում, որտեղ ևս հայեր են բնակվում:
Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ Սիրիայի անվտանգության ուժերը փորձել են վնասազերծել տեղադրված ռումբերից մեկը: Այդ ընթացքում զինյալ ընդդիմադիրները նույն տարածքում գործարկել են երկրորդ ռումբը:
Ինչպես տեղեկացնում է պետական «ՍԱՆԱ» գործակալությունը, զոհվել են ռումբը վնասազերծել փորձող երկու զինծառայողները: Կա երեք վիրավոր:









