Արցախում ինքնասպանությունների թիվը բավական քիչ է. Ահարոն Ադիբեկյան
Արցախում ինքնասպանությունների թիվը բավական քիչ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նշեց, որ ցանկացած պատերազմող ազգի մոտ կտրուկ նվազում են մի շարք հիվանդություններ:
«Այդ հիվանդություններից են՝ հոգեկան շեղումներին վերաբերող մի շարք դրսևորումներ, նվազում են նաև հանցագորոծությունները, սպանություններն ու ինքնասպանությունները: Պատճառն այն, է, որ պատերազմող երկիրը գտնվում է բոլորովին այլ սոցիալ-հոգեբանական վիճակում»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Հարցին, թե այդ դեպքում ինչի հետ է կապված այն, որ Հայաստանում օրինակ ինքնասպանության դեպքերը շատանալու միտում ունեն, թեև Հայաստանն էլ անմասն չի մնացել Արցախյան ազատամարտից, սոցիոլոգը պատասախանեց հետևյալ կերպ. «Նրանց կապն ուրիշ տեսակ է, նրանց երեխաները ապրում են անմիջական վտանգի տակ: Եթե կրակում են առաջին հարվածը նրանց վրա է ընկնում: Հայաստանում միշտ չէ, որ դա զգում ենք: Իրենք շատ ավելի զգայուն են, քան մենք»:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ընգծեց, որ ցանկացած մարդ պատերազմի շրջանում բոլորովին այլ վիճակում է գտնվում:









