Վրաստանում երեխաների տեղափոխող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել
Վրաստանում հունիսի 18-ին ավտովթարի է ենթարկվել 18 երեխայի տեղափոխող միկրոավտոբուսը: Ինչպես հայտնում է Грузия online-ը, միջադեպը տեղի է ունեցել Ասպինձայի շրջանի Ձվելի գյուղում: Բոլոր ուղևորները ֆուտբոլային թիմի անդամներ են:
Միկրոավտոբուսը բախվել է հանդիպակաց եկող ավտոմեքենային: Երեխաները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Վթարի պատճառները ճշտվում են:









