Ռուսական ճամբարում հանգստացող 11-ամյա երեխան մոր կարոտից կախվել է. նրա կյանքը հաջողվել է փրկել

17:42 • 19.06.12

ՌԴ-ի Պսկով քաղաքի մերձակայքում գտնվող «Զվյոզդնի» մանկական ճամբարի սաներից մեկն իր ծննդյան օրը որոշել է կախվելու միջոցով ինքնասպան լինել:


Ինչպես հայտնում է Life News-ը, Գեորգիի ծննդյան 11-րդ տարեդարձը շնորհավորել են բոլոր ընկերները, նրան նվիրել նվերներ, սակայն «գլխավոր» նվերը երեխան այդպես էլ չի ստացել. փոքրիկ Ժոռան սպասում էր մոր այցին: Վշտացած երեխան որոշել է կյանքին վերջ տալ, և միայն պատահականությամբ հաջողվել է նրա կյանքը փրկել:

Երեխային կախված վիճակում հայտնաբերել է ճամբարի երեխաներից մեկը, հենց նա էլ մեծահասակներին կանչել է օգնության: Ժոռան տեղափոխվել է հիվանդանոց:

«Գեորգիի մայրը խոստացել էր գալ ու նրան գումար նվիրել, սակայն չի կարողացել պահել իր խոստումը: Նախնական վարկածի համաձայն` հենց սա է դրդել նրան ինքնասպանության»,- հայտնել են իրավապահ մարմիններից: