Պեկինի երկնքում «սնկանման» ամպը վախեցրել է չինացիներին (տեսանյութ)
Նախորդ շաբաթ Պեկինի երկնքում հայտնված տարօրինակ ամպը վախեցրել է Չինաստանի մայրաքաղաքի բնակչությանը, գրում է The Daily Mail-ը:
Մեծ ու լուսավոր «սնկաձև» ամպը հայտնվել է երեկոյան ժամը 19.00-ի սահմաններում ու մնացել մոտ 1 ժամ: Ըստ թերթի` մեծ զանգվածից պարբերաբար որոտացել են կայծակներ, որոնք էլ ավարտին են հասցրել «աշխարհվերջյան պատկերը»:
Սակայն զարմանահրաշ երևույթը բացարձակ անվտանգ է եղել, վստահեցնում են մասնագետները: Մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնի տվյալներով` այն ընդամենը ահռելի չափերի անձրևային ամպ է եղել, իսկ դրա արտասովոր տեսքի պատճառը եղել է այն, որ սկզբում ամպը տարածվել է ուղղահայաց, իսկ այնուհետ հանդիպելով օդի ավելի տաք շերտերի` սկսել է տարածվել հորիզոնական ձևով:









