Գլխավոր դատախազության դատախազի «Լեքսուսի» վրայից բացակայում են ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 19-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Նաիրի Մարգարյանը վարում «Լեքսուս» մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմքենան, որի դիմապակուց բացակայում էր ԱՊՊԱ-ի և տեխզննման կտրոնը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ երբ ինքը լուսանկարում էր դատախազության աշխատակցին, ով մեքենան վարում էր առանց ամրագոտու, նկատելով իրեն՝ կապեց ամրագոտին:
Լուսանկարները՝ Գ. Շամշյանի









