FEMEN-ի ակտիվիստուհին տորթով հարվածել է Ուկրաինայի ՆԳՆ պաշտոնյային (տեսանյութ)
FEMEN շարժման ակտիվիստուհին հարձակվել է Ուկրաինայի ՆԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Վլադիմիր Պոլիշուկի վրա՝ հարվածելով նրան տորթով: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ին` վկայակոչելով FEMEN-ի ակտիվիստուհիների տարածած հաղորդագրությանը:
Հաղորդագրությունում ասվում է, որ FEMEN-ի ակտիվիստուհին նման «անմարդկային արարքով» փորձել է վրեժ լուծել. անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ Դոնեցկում FEMEN-ի ակտիվիստուհիների առևանգման փաստը չընդունելու և այդ միջադեպը որպես օրինական կալանք ներկայացնելու համար:









