Ես կկտրեմ քո գլուխը. հայը Գլենդելում սպառնացել է հաշմանդամին

08:58 • 19.06.12

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի 42-ամյա հայազգի բնակիչ Ալեքս Սարգսյանը ձերբակալվել է հաշմանդամին սպառնալու և առնանդամը ցուցադրելու համար, տեղեկացնում է «Գլենդել Նյուզ Փրես»-ը։

 

Ինչպես ոստիկանությանը հայտնել է տուժածը, ում անունը չի նշվում, տեղական ժամանակովով ժամը 16։27-ի սահմաններում, հաշմանդամների համար նախատեսված միկրոավտոբուսի է սպասել, այդ պահին նրան է մոտեցել իր հարևանը՝ Ալեքսը ու ասել. «Ես կկտրեմ քո գլուխը»։

 

Դրանից հետո Ալեքսն իջեցրել է տաբատն ու հաշմանդամին ցուցադրել առնանդամը, սեղմելով այն վերջինի վրա։ Այդուհանդերձ, հայազգի քաղաքացին հերքել է կատարվածը, պնդելով, որ նա ընդամենը այդ պահին մեքենան է լավնալիս եղել։

 

Ոստիկանությունից հայտնել են, որ Ալեքս Սարգսյանը կասկածվում է սեռական բնույթի ոտձգության մեջ։ Ըստ իրավապահների` նրա և հաշմանդամի միջև տեղի ունեցած բանավեճը բավականին երկար է տևել։