Գոլդ համարանիշներով «Տոյոտա Քեմրին» տեղափոխվեց Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման վայր (լուսանկարներ)

01:26 • 19.06.12

Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 18-ի երեկոյան՝ Երևանի Հանրապետության փողոցի բնակիչ 25-ամյա Տիգրան Դավթյանը Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում փորձում էր խոչընդոտել վթարի վայրում աշխատող Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների աշխատանքը։



Ինչպես Tert.am–ին ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում Հերացի փողոցի և Կորյունի փողոցի խաչմերուկում հողով բարձած «Նինո» մակնիշի 064 ԼԼ 26 համարանիշի բեռնատարը կողաշրջվել էր և բախվել «Կիա» մակնիշի Լ1323 համարանիշի ավտոմեքենային։ Կողաշրջման հետևանքով ողջ հողը թափվել էր մայթին։



Գ. Շամշյանը հայտնում է, որ երբ վթարի վայրում Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փորձում էին նշված երիտասարդին կարգի հրավիրել, վերջինս հոխորտաց նրանց վրա և նստելով իր «Տոյոտա Քեմրի» մակնիշի 001 ՍՍ 09 համարանիշի ավտոմեքենան, դիմեց փախուստի։


Կարճ ժամանակահատվածում ՃՈ աշխատակիցները հայտնաբերեցին «Տոյոտա Քեմրի»–ն և այն տեղափոխվեց ՃՈ հատուկ պահանման վայր։



Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի