Հունիս 21-ին կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստին հնարավոր է քննարկվի մարզպետների հարցը

21:49 • 19.06.12

Հինգշաբթի՝ հունիսի 21-ին, տեղի կունենա Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում կքննարկվեն կազմակերպչական հարցեր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:


Հարցին, թե քննարկվելո՞ւ է, արդյոք, մարզպետների թափուր պաշտոններում նոր նշանակումների հարցը, Էդուարդ Շարմազանովը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց. «Այս պահին հստակ է միայն, որ քննարկվելու են կազմակերպչական հարցեր»,-շեշտեց ԱԺ փոխնախագահը:


Հիշեցնենք, որ Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ «Բարգավաճ Հայաստան»-ի կոալիցա չկազմելուց հետո հրաժարական տվեցին ԲՀԿ-ն ներկայացնող երկու մարզպետները՝ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ու Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Արդյունքում  մարզպետական երկու պաշտոնները դեռ շարունակում են թափուր մնալ: