Ջրվեժում քաղցկեղով հիվանդ 57-ամյա տղամարդը 9-րդ հարկից իրեն ցած է նետել

00:53 • 19.06.12

Երեկ՝ հունիսի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի Բանավան թաղամասում ինքնասպանություն է տեղի ունեցել։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բանավան թաղամաս են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ–քննչական խումբը՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Էդուարդ Սիրականյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ նշված թաղամասի թիվ 13 շենքի բնակիչ 67-ամյա Գ. Ավագյանը ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել 9-րդ հարկից, ով ըստ հարևանների տառապել է քաղցկեղով և ուներ կին ու դուստր։



Փաստի առթիվ ավագ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։