Մոսկվայում Իրանի ու «վեցյակի» միջև բանակցությունները այսօր ավելի քան 9 ժամ են շարունակվել

23:59 • 19.06.12

Մոսկվայում Իրանի ու «վեցյակի» միջև բանակցությունները այսօր ավարտվեցին ժամը 21:15 և շարունակվեցին ավելի քան 9 ժամ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


Ինչպես հաղորդվել էր, բանակցությունների բազմաթիվ մասնակիցներ, ներառյալ Եվրոմիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, հետաձգել են իրենց չվերթները:



«ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, սպասվում է, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Սաիդ Ջալիլին առանձին հանդիպում կանցկացնի չինական պատվիրակության հետ:

 

Երկօրյա բանակցությունների ընթացքում քննարկվել է Իրանի միջուկային խնդիրը:

Մասնավորապես, Իրանին առաջարկվել է նվազագույնը 4 անգամ նվազեցնել ուրանի հարստացումը:

Հակառակ դեպքում` Միացյալ Նահանգները հայտարարել է, որ կհրաժարվի բանակցություններից, իսկ նոր պատժամիջոցներն իսլամական հանրապետության համար անխուսափելի կլինեն: