Եվրո.2012. Տրապատոնին չկարողացավ խանգարել Իտալիային (տեսանյութ)

01:03 • 19.06.12

Եվրոպայի առաջնության երրորդ խմբում ընդգրկված հավաքականները բացի այն, որ պետք է ֆուտբոլ խաղային, պետք է նաև բարդ մաթեմատիկական հաշվարկներ կատարեին: Բոլորը գիտեին, որ եթե Իսպանիան Խորվաթիայի հետ 2:2 ավարտեին հանդիպումը, ապա Իտալիայի ցանկացած հաշվով հաղթանակը ոչ մի օգուտ չէր տա: Մի անգամ իտալացիները նման իրավիճակում հայտնվեցին, երբ Շվեդիան և Դանիան 2:2 ավարտեցին հանդիպումը և Իտալիան դուրս մնաց խմբային մրցաշարից:

 

Իտալիան փորձեց խաղալ իր ֆուտբոլը՝ առանց հետադարձ հայացքի: Հաղթանակ էր պետք ամեն գնով, սակայն միևնույն է՝ մտքում Գդանսկի մարզադաշտում կատարվող իրադարձություններն էին:

 

Այնուամենայնիվ, Իտալիան կարողացավ առաջին խաղակեսում կատարել Պրանդելիի տված հանձնարարության մինիմումը: Գոլի հեղինակ դարձավ Կասանոն, որը անկյունայինի խաղարկումից հետո կարաղացավ խոցել Գիվենի պաշտպանած դարպասը: Բացի Կասանոյից իտալացիներից գոլ խփելու ռեալ պահ կորցրին Դի Նատալեն, Դե Ռոսսին, իսկ ահա Իռլանդիան երկրորդ կեսում ակտիվացավ:

 

Տպավորություն էր ստեղծվել, որ Իռլանդիան էր պայքարում խմբային փուլը հաղթահարելու համար: Բայց Իտալիան խաղավերջում Բալոտելիի ջանքերով գրավեց մրցակցի դարպասը և արժանի կերպով կարողացավ հասնել հաջողության: Մնում է շնորհակալություն հայտնել Իսպանիա Խորվաթիա զույգին, որոնք իրենց համար ձեռնատու 2:2 հաշվով ոչ ոքի չավարտեցին հանդիպումը և կշարունակի Պրանդելիի թիմը պայքարը Փլեյ Օֆֆ փուլում:

 

Իտալիա - Իռլանդիա 2:0 (1:0)
Գոլերը. Կասանո՝35, Բալոտելլի` 90:


Իտալիա. Բուֆոն-Կելինի (Բոնուչի՝57), Բալզարետի, Աբատե, Բարզալի, Տիագո Մոտա, Մարկիզիո, Դե Ռոսի, Պիռլո, Կասանո (Դիամանտի՝63), Դի Նատալե(Բալոտելի՝74)

Իռլանդիա. Գիվեն-Սենթ Լեդջեր, Վարդ, Օ,Շի, Դանն, Վելան, Մաքգիդի(Լոնգ՝65), Էնդրյուս, Դաֆֆ, Դոյլ(Ուլթերս'76), Քին

 
Италия - Ирландия 2:0(1) by landsgraaf