Առաջին կրակոցը վրիպել է, երկրորդը՝ կպել սեռական օրգաններին. նոր մանրամասներ Արտաշատում 86-ամյա տղամարդու «արկածներից» (ֆոտո)

13:48 • 19.06.12

Արտաշատում երեկ տեղի ունեցած միջադեպից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ 86-ամյա Հոկտեմբեր Գրիգորյանը 57-ամյա Մամիկոն Մանուկյանի վրա կրակելու ժամանակ երկու կրակոց է արձակել: Դրանցից առաջինը Գրիգորյանը վրիպել է, իսկ մյուսը՝ ուղղել դեպի Մ. Մանուկյանի սեռական օրգանները:

 

Վնասվածքներ ստացած Մ. Մանուկյանը, որ տեղափոխվել էր Արտաշատի հիվանդանոց, այնտեղից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:



Ինչպես Tert.am-ին Արտաշատից ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, երեկ՝ հունիսի 18-ին սպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում: Պարզվել էր, որ Արարարտի մարզի Այգեստան գյուղում 86-ամյա Հոկտեմբեր Գրիգորյանը սպանելու դիտավորությամբ կրակել է 57-ամյա Մամիկոն Մանուկյանի վրա:




  Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի