ԼՂՀ-ում քննարկվել է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը

10:48 • 19.06.12

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ՝ հունիսի 18-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունից:

 


Հանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը, ինչպես նաեւ մեր հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել այս ոլորտում երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ համագործակցության հեռանկարներին:

 

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: