Ռատկո Մլադիչի դատը անորոշ ժամանակով հետաձգվում է

02:05 • 19.06.12

Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռաթկո Մլադիչի դատավարությունը անորոշ ժամանակով դադարեցված է, հաղորդում է BBC-ն:


Մանրամասները չեն հաղորդվում: Դատը պետք է վերսկսվեր հունիսի 25-ին:


Դատական լսումները Հաագայում սկսվել էին մայիսի 16-ին մեղադրական կողմի ներածական ճառով, սակայն արդեն հաջորդ օրը դրանք դադարեցվել էին` մեղադրական կողմի սխալների պատճառով:


Մլադիչը մեղադրվում է 1992-1995թթ բոսնիական հակամարտության ժամանակ տեղի ունեցած ռազմական հանցագործությունների մեջ: