Ամենաքիչ թեյավճարներ «տվող» եվրոպական երկրները
Որքա՞ն թեյավճար թողնել. այս հարցը վաղուց է տանջում էթիկետի գիտակներին ու ոչ միայն նրանց: Այս խնդրի առաջ են կանգնում նաև զբոսաշրջիկները:
Շվեյցարական Berner Zeitung-ը որոշել է պարզել` եվրոպական որ երկրներում են թողնում ամենաքիչ թեյավճարը: Պարզվել է, որ որքան հյուսիս, այնքան ցածր թեյավճար: Եվ այսպես, Սկանդինավյան երկրներում ընդհանրապես ընդունված չէ թեյավճար թողնել, չնայած բարձր աշխատավարձերին: Սակայն, փոխարենը, ընդունված է կլորացնել գումարը:
Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում ու Նիդերլանդներում, սովորաբար, ընդունված է թողնել պատվերի ընդհանուր գումարի 10%-ը: Սակայն ցանկացողները կարող են թողնել ավելի գումար: Նույնքան գումար է ընդունված թողնել զբոսաշրջային այնպիսի կենտրոններում, ինչպիսիք են` Պրահան, Վարշավան, Բուդապեշտն ու Գդանսկը:
Ֆրանսիացիները նույնպես թողնում են 10-15% թեյավճար, իսկ բրիտանացիները ռեստորաններում ու սրճարաններում թողնում են մինչև 15% թեյավճար, բացի գինետներից, որտեղ թեյավճար չկա: Սակայն եթե այցելուն շատ գոհ է սպասարկումից, ապա նա կարող է գինետան տիրոջը հյուրասիրել, օրինակ, գարեջուր:
Հունաստանում, Իսպանիայում ու Պորտուգալիայում ֆինանսական ճգնաժամը չի ազդել թեյավճարի չափի վրա. այստեղ թողնում են 15% թեյավճար:
Berliner Zeitung-ը հիշատակել է նաև հանրահայտ մարդկանց «ժլատության» մասին: Օրինակ` Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երբեք թեյավճար չի թողնում: Միգուցե դա է նրա հարստանալու գաղտնիքը...









