Ի՞նչ կապ կա Օբամա-Էրդողան հանդիպումների և քուրդ զինյալների հարձակումների միջև
Թուրք լրագրող Ռըդվան Մեմիի` Twitter-ում կատարած գրառումը լայն արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում:
Թուրք լրագրողն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այն օրերին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպում են, Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) Թուրքիայում խոշոր հարձակում է իրականացնում:
Այսօր նախատեսվում է Էրդողան-Օբամա հերթական հանդիպումը, դրանից ժամեր առաջ քուրդ զինյալները հարձակում են իրականացրել Թուրքիայի անվտանգության ուժերի վրա, ինչի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 16 զինծառայող:
2009 թ-ի դեկտեմբերի 7-ին կայացած Էրդողան-Օբամա հանդիպման օրը քրդերի հարձակումից զոհվել էր 7 թուրք զինծառայող:
2010 թ.-ի հունիսի 27-ի հանդիպումից առաջ քուրդ զինյալները հարձակում էին իրականացրել Գեդիքթեփեյի վրա, զոհվել էր 11 զինծառայող:
2011թ-ի սեպտեմբերի 20-ին կայացած հանդիպման օրը Սիիրթում 4 կանանց էին սպանել, նույն օրը պայթյուն էր իրականացվել Անկարայում, ինչի արդյունքում զոհվել էր 3 քաղաքացի:
Հերթական հանդիպումը և հերթական հարձակումը տեղի է ունեցել այսօր:
«Հնարավոր է, որ հարձակումներն ու հանդիպումները պարզապես համընկնում են, սակայն կարելի է նաև վերանայել այս ամենը»,- գրում է լրագրողը:









