ԵԱՀԿ-ն հերթական մշտադիտարկումը կանցկացնի շփման գծում
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` հունիսի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Հորադիզի հյուսիս- արևմտյան ուղղությամբ, կանցկացվի ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը:
Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, ադրբեջանական կողմից դիտարկում կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Ժիրի Աբերլեն ու անձնական օգնական Ուիլյամ Փրայորը, իսկ ղարաբաղյան կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Անթալ Հերդիչը:









