Պենտագոնը անհանգստացած է Եգիպտոսի ռազմական ղեկավարության գործողություններով
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները երկուշաբթի լուրջ անհանգստություն են արտահայտել Եգիպտոսի իշխանությունների կողմից երկրի սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների կապակցությամբ, որոնցավ օրենսդրական իրավասություններով են օժտվում Բարձրագույն ռազմական խորհրդի գեներալները, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ինչպես հաղորդել է ԱՄՆ ՊՆ մամուլի քարտուղար Ջորջ Լիթլը, Պենտագոնը մասնավորապես անհանգստացած է նրանով, որ փափախությունները իրականացվել են երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ձայների հաշվարկի ժամանակ:
Ինչպես հաղորդվում էր, Եգիպտոսի Ռազմական խորհուրդը երկուշաբթի երկրի ժամանակավոր սահմանադրության մեջ փոփոխություններ է կատարել, որոնցով գեներալները օրենսդրական իրավասություն և երկրի բյուջեն կառավարելու լծակներ են ստանում:
Նոր իրավասությունները ուժի մեջ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ չի ընտրվել երկրի նոր խորհրդարանը:









