Վանդալը այլանդակել է Պիկասոյի հայտնի նկարը (տեսանյութ)
YouTube-ում տարածված տեսանյութում երևում է թե ինչպես է անհայտ հանցագործը այլանդակում ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի պատկերասրահում գտնվող` Պաբլո Պիկասոյի «Կինը կարմիր բազկաթոռի մեջ» 1929թ-ի նկարը:
iPhone-ով արված տեսանյութը, որը նկարահանել էր թանգարանի այցելուներից մեկը, ցույց է տալիս թե ինչպես է երիտասարդը մոտենում կտավին և նախշակաղապարով ցուլ նկարում դրա վրա: Ցուլի տակ նա իսպաներենով գրել է «Conquista» բառը, ինչը թարգմանաբար նշանակում է «նվաճում»:
Այժմ Հյուսթոնի ոստիկանությունը որոնում է հանցագործին` օգտագործելով տեսանյութը: ոստիկանների կարծիքով հանցագործը 19-ից 20 տարեկան է:










