Պուտինը և Օբաման Սիրիայի հարցով համագործակցության եզրեր են գտել
Մեքսիկայում ընթացող Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների երկկողմ հանդիպման ավարտին երկու նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, հաղորդում է BBC-ն:
«Մենք խոսել ենք միջազգային խնդիրների մասին, ներառյալ սիրիականը, և համագործակցության բազմաթիվ եզրեր ենք գտել», - ասել է Պուտինը:
Փաստաթղթում ասվում է այն մասին, որ Սիրիայի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն, ժողովրդավարական ճանապարհով ընտրել իր ապագան:
Պուտինը և Օբաման բռնությունները անհապաղ դադարեցնելու և Քոֆի Անանի ծրագրի կատարման կոչ են արել:
Բացի այդ, նախագահների համատեղ հայտարարության մեջ ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման նոր պայմանագիրը իրականացնելու մտադրություն են հայտնել: Ինչպես նաև մտադիր են շարունակել ՀՀՊ շուրջ երկխոսությունը:
«Չնայած գնահատականների շուրջ տարաձայնություններին, մենք պայմանավորվել ենք շարունակել հակահրթիռային պաշտպանության խնդիրների լուծման շուրջ հարցերի համատեղ քննարկումը», - ասվում է նախագահների հայտարարության մեջ:
Փաստաթղթում նաև արտահայտված է երկու երկրների դիրքորոշումը առևտրա տնտեսական համագործակցության և իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ:









