Իսրայելցիները Արևմտյան ափում մզկիթ են հրկիզել՝ որպես «պատերազմի սկիզբ»
Վանդալները հրկիզել և գրաֆիտիով «նախշել են» Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինյան մզկիթներից մեկը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իսրայելական ոստիկանության հայտարարությանը: Արարքի համար կասկածվում են արմատական հրեաները, որոնք դժգոհ են այդ գոտում իրենց բնակավայրերի ապամոնտաժման մասին կառավարության որոշումից:
Քֆար Ջաբաայի մզկիթում եբրայերեն գրվել է «Պատերազմը նոր է սկսվել, դուք վարձահատույց եք լիենլու»: Իսրայելի վարչապետ Նեթանյահուն դատապարտել է արարքը և հավաստիացրել, որ մեղավորները կպատժվեն:
Մինչև հուլիսի 1-ը կառավարությունը հրահանգել է քանդել Պաղեստինյան ինքնավարության տարածքում ապօրինի կառուցված 30 կացարան:









