Սաուդյան Արաբիայում գլխատվել է շամանության և կախարդության մեջ մեղադրվող տեղի բնակիչը
Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել տեղի բնակիչ մի տղամարդ, ով մեղադրվում էր շամանության և կախարդության մեջ: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ, Մուրա բոն Ալի ալ-Աշիրիի պատիժը, ով նաև խոստովանել, թե կենակցել է երկու կանանց հետ, կիրառվել է այսօր հարավսաուդյան Նաջրան մարզում թրով գլխատելու եղանակով, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Սաուդյան Արաբիան հայտնի է իր խիստ վահաբիստական օրենքներով և մերժում է միջազգային կազմակերպությունների մահապատիժը դադարեցնելու կոչերը:
Մասնավորապես միայն 2011թ. սև մոգությամբ զբաղվելու մեղադրանքով այդ երկրում գլխատվել է երկու մարդ:









