Ահաբեկչություն Իրաքում.15 զոհ

09:28 • 19.06.12

Իրաքի Բաաքուբա քաղաքում մահապարտի պայթեցրած ռումբի հետևանքով 15 մարդ զոհվել, ևս 40-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

 

Ահաբեկչությունն ունեցել է կրոնական դրդապատճառ և իրականացվել է շիա մուսուլմանների հավաքատեղիներից մեկի մոտ, ինչի հետևանքով բացի նրանցից զոհվել է նաև 4 ոստիկան: Անվտանգության աշխատակիցներն ամիջապես շրջապատել են տարածքը` թույլ չտալով  մարդկանց մոտենալ դեպքի վայրին:

 

Վերջին շրջանում Իրաքում կտրուկ աճել են շիա մուսուլմանների դեմ իրականցվող ահաբեկչական գործողությունները: Դրանցից խոշորագույնը տեղի է ունեցել անցյալ շաբաթ և դարձել է 72 մարդու մահվան պատճառ:

 

Ըստ պաշտոնական տվյալների այս տարվա մասիս ամսվա ընթացքում Իրաքում 132 մարդ է ահաբեկչությունների զոհ դարձել: