Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի հետ

16:29 • 19.06.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մամուլի հաղորդագրությունից:

 

Քաղաքապետը ողջունել և շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ–գերմանական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ջանքերի համար:

 

«Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և հուսով եմ, որ Երևանի քաղաքապետարանը հետագայում ևս արդյունավետ կաշխատի ՀՀ–ում Գերմանիայի դեսպանության հետ»,-նշել է Տարոն Մարգարյանը՝ հաջողություններ մաղթելով դեսպանին իր հետագա գործունեության մեջ։



Կարևորելով գերմանական քաղաքների հետ երկկողմ հարաբերությունների հաստատումը` քաղաքապետը հատկանշել է, որ վերջերս Հալլե Զալլե քաղաքի քաղաքապետի Երևան կատարած այցելության ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հաստատման հետ կապված մի շարք ծրագրեր։


Հանս-Յոխեն Շմիդթը կիսելով իր տպավորությունները Երևանի և քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներում իրականացվող բարեփոխումների շուրջ` նկատել է, որ վերջին շրջանում ակտիվ աշխատաքներ են տարվում նաև մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման ուղղությամբ։


«Փոփոխությունների ու զարգացման փուլում գտնվող քաղաքի կառավարումը դժվար աշխատանք է։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ աշխատանքում»,–նշել է դեսպանը։


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Հանս-Յոխեն Շմիդթը զրուցել են նաև քաղաքապետարանի և գերմանական միջազգային համագործակցության «Համայնքային և տնտեսական զարգացումը Հայաստանում» ծրագրի շուրջ։