Ռուսաստանում գծերից դուրս է եկել 11 վագոն

10:08 • 19.06.12

Ռուսաստանի Հեռավոր արևելքում գծերից դուրս է եկել 11 բեռնատար վագոն: Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հեռավորարևելյան տարածաշրջանային կենտրոնին, միջադեպը տեղի է ունեցել Հրեական ինքնավար մարզի Բելգորոդսկոյե կայարանի տարածքում, Բիրոբիջանայից 67 կմ հեռավորության վրա:

 

ԱԻՆ տվյալներով` շրջվել են սառեցնող ու մետաղ տեղափոխող վագոններ: Գնացքի անձնակազմի մեկ անդամ ստացել է մարմնական վնասվածքներ:

 

Դեպքի վայրում են երկաթուղու վթարա-վերականգնողական բրիգադը, հրշեջ գնացքը, փրկարարներ, ոստիկանության աշխատակիցներ: Պարզվում են վթարի պատճառները:

 

Գնացքների երթևեկությունը տվյալ ուղով ժամանակավորապես դադարեցվել է: