Կիևյան փողոցում «Լեքսուսը» հարվածել է երկու ավտոմեքենայի. կա վիրավոր (լուսանկարներ, տեսանյութ)

00:27 • 19.06.12

Երեկ՝ հունիսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 20.30-ի սահմաններում Երևանի Կիևյան փողոցում «Արցախբանկի» դիմաց «Լեքսուս» մակնիշի 87 TM 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 39-ամյա Արմեն Օլքինյանը բախվել է 57-ամյա Լևոն Թումասյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 11 ԼՏ 822 համարանիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է իր առջևով ընթացող 28-ամյա Գագիկ Համբարձումյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 26 ԼՕ 804 համարանիշի ավտոմեքենային։



Վթարի հետևանքով վերջինիս ավտոմեքենայի ուղևորուհուն դեպքի վայր ժամանած շտապբուժօգնությունը տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն։


Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները։ Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը։ Քննիչի հանձնարարականով 3 մեքենաներն էլ տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանման վայր։


Դեպքի վայր են ժամանել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի