Մերգելյանի անվան ինստիտուտի դիմաց «Մերսեդես»-ն ու «Հոնդա»-ն բախվել են իրար (լուսանկարներ)
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, ժամը 16.00-ի սահմաններում Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 51 AM 111 համարանիշի և «Հոնդա» մակնիշի 11 ՏՍ 444 համարանիշի ավտոմեքենաները:
Բարեբախտաբար վթարի արդյունքում զոհեր և վիրավորներ չկան:
Վթարից հետո վթարի վայր են ժամանել ՀՀ ՊՆ աշխատակիցներ, ովքեր, հավանաբար վթարի մասնակից կողմերից մեկի ծանոթներն էին, սակայն տեսնելով ֆոտոլրագրողին՝ տրտնջալով հեռացել են դեպքի վայրից:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









