BMW Z4-ին ճապոնական «Սպիտակ գայլ են» դարձրել (լուսանկարներ)

23:47 • 19.06.12

BMW Z4-ի թեմայով գործարանային վերջին վարիացիան դարձել է էֆեկտիվ կուպեն, որը կառուցված է բավարական կոնցեռնի և Zagato ստուդիայի համատեղ ուժերով: Սակայն անկախ թյունինգ ստուդիաները, ճապոնական Rowen ընկերության օրինակով, նույնպես ունակ են ոչ պակաս տպավորիչ արդյունքների հասնել:

 


Ճապոնական դիզայներների նախագիծը սպիտակ գույնի և հատկապես ագրեսիվ արտաքինի համար White Wolf «Սպիտակ գայլ» անվանումն է ստացել, հաղորդում է «Ավտո վեստի» պարբերականը:

 

Բոլոր աերոդինամիկ դետալները Rowen-ում ամբողջությամբ նոր են ստեղծվել, սակայն դիզայներները աշխատել են պահպանել Բավարացիների կողմից որդեգրված ոճական լուծումները:



Բացի արտաքին ագրեսիվ լուծումները, ռոդստերը համալրվել է հսկայական անվահեծերով և նորից ստեղծված արտամղման համակարգով, որը ընդամենը 13 կգ է կշռում և մեծ տրամաչափի ու 4 վերջնափողերի հաշվին զրոյական դիմադրություն է ապահովում:


Միակ բանը որում ճապոնացիները չեն կարողացել դավաճանել իրենց ոճին, դա կախոցներն են: Էքստրեմալ իջեցման շնորհիվ բավարական սպորտային մեքենան կարծես պառկած է ասֆալտին: