Անգելա Մերկելը ներկա կգտնվի Գերմանիա-Հունաստան հանդիպմանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկա կգտնվի «Եվրո-2012»-ի Հունաստան-Գերմանիա հանդիպմանը, հաղորդում է Reuters-ը:
Նշենք, որ սա արդեն առաջին դեպքը չէ, երբ Գերմանիայի առաջին դեմքը սատարում է իր երկրի հավաքականին: Ավելի վաղ
Մերկելը ներկա է գտնվել «Եվրո-2012»-ի ընտրական փուլի` Թուրքիայի հետ խաղին:
Գերմանիա-Հունաստան մրցավեճը կայանալու է հունիսի 22-ին Գդանսկում:









