Անջելինա Ջոլին 100 հազար դոլար է փոխանցել Սիրիայի փախստականների օգնության համար
ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի Փախստականների գործերով վարչության հատուկ պատվիրակ կամ Բարի կամքի դեսպան ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլին 100 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել Սիրիայի փախստականներին օգնություն տրամադրելու նպատակով, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Անջելինա Ջոլին նվիրատվությունը կատարել է այսօր, երբ նշվում է Փախստականների միջազգային օրը:
Մամուլի հաղորդագրության մեջ Ջոլին նշել է, որ նախորդ տարի 4,3 մլն մարդ լքել է իր տունը: Դերասանուհու խոսքով, աշխարհում 12 մլն մարդ քաղաքացիություն չունի: Եվ արդեն 5-րդ տարին անընդմեջ, բռնի տեղահանվածների քանակն աշխարհում գերազանցում է 42 միլիոնը:
«Ցավոք սրտի, աշխարհում ավելի շատ են դառնում տեղահանված մարդիկ, քան այդ խնդրի լաուծումները», - ասել է Ջոլին, նշելով, որ այս հարցում կարևոր է ոչ միայն մարդասիրական, այլ նաև հարցի լուծման քաղաքական կողմը:









