Արցախում մեկնարկեց նախագահական ընտրությունների քարոզարշավը

13:02 • 20.06.12

Արցախում մեկնարկեց նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի միջև հուլիսի 17-ի ժամը 24.00-ն:


Հաջորդ օրը Արցախում, ըստ օրենքի, կհայտարարվի քաղաքական «լռության օր»:


Հիշեցնենք, հունիսի 19-ին Արցախում տեղի կունենան նախագահական ընտրությունները, որոնք թվով հինգերորդն են:
 

Այսօր ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի է ունեցել նիստ, որի օրակարգում եղել է ԿԸՀ կողմից անցկացվելիք վիճակահանության հարցը: Քննարկման արդյունքում հաստատվել է ԼՂՀ նախագահական ընտրությաններին մասնակցող թեկնածուներին՝ նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով վճարովի և անվճար եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:



Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանի խորհրդական Տաթև Ղևոնդյանը:



Հիշեցնենք, որ հունիսի 15-ին կայացած ԿԸՀ նիստի որոշմամբ՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուներ են գրանցվել անկուսակցականներ՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, անկուսակցական Արկադի Սողոմոնյանը և անկուսակցական թոշակառու Վալերի Խաչատրյանը:
 

Նշենք, որ ԼՂՀ-ում ընտրական տեղամասերի թիվը 274 է: