Ամերիկացին բանկից սխալմամբ ստացած 1.5 մլն դոլարը կորցրել է խաղատանը
ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքի բնակիչ Ռոլանդ Փեյջը Bank of America-ի բանկոմատներից մեկից համակարգի խափանման պատճառով կարողացել է 1.5 մլն դոլար հանել, տեղեկացնում է «Էյ Բի Սի»-ն:
Ուրախացած ամերիկացին, ում հաշվին ընդամենը 300 դոլար է եղել, շտապել է խաղատուն: Սակայն, նորընծա միլիոնատիրոջ ուրախությունը երկար չի տևել: Բավական կարճ ժամանակում Փեյջը կորցրել է ողջ գումարը:
Բանկը դատի է տվել Փեյջին: Նահանգի օրենքների համաձայն` նրան մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:
Հավելենք, որ Փեյջին արգելել են ալևս պտուտախաղ խաղալ:









