Կասկադյորը մեկ թռիչքով Գինեսի 4 ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

12:35 • 20.06.12

29-ամյա Ջոնաթան Ֆլորեսը Կոլումբիայի երկնքում 1 թռիչքով Գինեսի 4 ռեկորդ է սահմանել, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

Նա դարձել է 10 կմ ազատ անկումը հաղթահարած առաջին մարդը, նրա թռիքչը կատարվել է ամենամեծ բարձրությունից, ժամանակային առումով այն դարձել է ամենաերկարը, և նա զարգացրել է ամենամեծ արագությունը: Միայն Երկրից 1 կմ բարձրության վրա է Ջոնաթանը բացել պարաշյուտը:


Էքստրեմալ զգացողությունների սիրահարն անցել է մթնոլորտային շերտի միջով, որի ջերմաստիճանը եղել է -45: Թռիչքը տևել է 9 րոպե 2 վայրկյան: