Չինաստանում ավտոբուսն անդունդն է գլորվել. 17 զոհ
Չինաստանի Նինդե քաղաքում մարդատար ավտոբուսն անդունդն է գլորվել, ինչի հետևանքով 17 մարդ զոհվել, ևս 4-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է Associated Press-ը:
Վթարի պահին ավտոբուսում եղել է 45 մարդ, որոնք Ջինգսու մարզից ուղևորվելիս են եղել Ֆույկեն մարզ: Այժմ ոստիկանները փորձում են պարզել վթարի պատճառը:
Ընդհանուր առմամբ ճանապարհային անվտանգությունը մեծ խնդիր է Չինաստանում: Անապահով և երթևեկություն կանոնները չպահպանող վարորդների պատճառով երկրում պարբերաբար նման միջադեպեր են տեղի ունենում, ինչի հետևանքով տարեկան հարյուրավոր մարդիկ են զոհվում:









