Դերասան Ջոնի Դեպպն ու երգչուհի Վանեսսա Պարադին բաժանվեցին

02:02 • 20.06.12

Ամերիկացի դերասան Ջոնի Դեպպն ու ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Վանեսսա Պարադին բաժանվել են 14 տարվա համատեղ կյանքից հետո, հաղերդում է BBC-ն:


Դեպպի ներկայացուցչի խոսքով, զույգը բաժանվել է փոխադարձ համաձայնությամբ:


Դեպպն ու Պարադին երբեք պաշտոնապես ամուսնացած չեն եղել: Նրանք իրենց միությունից երկու երեխա ունեն` 9-ամյա որդի և 13-ամյա դուստր: