Եգիպտոսը «երկիր-երկիր» դասի 101 հրթիռ է առգրավել

15:20 • 20.06.12

Եգիպտոսի իշխանությունները «երկիր-երկիր» դասի 101 հատ հրթիռ են առգրավել Բուհեյրա վարչական շրջանից, հաղորդում է «Ալ արաբիա»-ն:

 

Ըստ տեղական լրատվամիջոցների տարածած տվյալների` Եգիպտոսի Հակաթմրանյութային գլխավոր վարչությունը հայտնաբերել է հրթիռները, դրանց արձակման համար նախատեսված հարթակները, ինչպես նաև տասնյակ ատրճանակներ` մի քանի մեքենաների մեջ բարձված: Կասկածյալներն այժմ ձերբակալված են, իսկ այս գործով հետաքննություն է սկսվել: