Եվրոպական Միությունը կաջակցի Հայաստանում սննդամթերքի անվտանգության խնդիրներին
Եվրամիության նոր ծրագիրը առաջիկա երկու տարիներին կաջակցի Հայաստանում սննդամթերքի անվտանգության և միջազգային առևտրի զարգացման խնդիրների լուծմանը, որը կիրականացվի «Հայաստանում կենդանական ծագման աննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ծրագրով: Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց այսօր, որին մասնակցում էին ԵՄ ծրագրի պատվիրակության ներկայացուցիչները, Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև ծրագրի իրականացման գործընկերները՝ Նիդեռլանդներից, Դանիայից և Լիտվիայից:
Միջոցառմանը ներկա Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան մինչ ծրագրին անդրադառնալը նշեց, որ ԵՄ-ն շարունակում է խորացնել Հայաստանի հետ հարաբերություները` մի շարք ծրագրեր կյանքի կոչելով: Ըստ նրա, «Թվինինգ» ծրագրի նպատակն է Հայաստանում հզորացնել սննդամթերքի անվտանգությունը և պարզեցնել միջազգային առևտրի իրականացումը:
«Սննդի անվտանգությունը կարևոր ոլորտներներից է: Ծրագրով նախևառաջ բարելավելու ենք սննդամթերքի անտանգությունը սպառողների համար»,-նշեց նա և ավելացրեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սննդի անվտանգության հարցը գերակա խնդիր է Հայաստանի համար, ապա այս ծրագրով իրենք մեծ առաջընթաց կապահովեն այս ոլորտում:
Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Պողոսյանի խոսքերով՝ ծրագիրը պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչն է: Նա ներկայացրեց ծրագրում ներառված բաղադրիչները, ենթադրվող օրենսդարան և կառուցվածքային բարեփոխումները, տեսչական ստուգումները, նաև հանրային իրազեկության բարձրացման հարցը:
Ըստ նրա, Հայաստանում կներդրվի մասնագիտացված և միջազգային ճանաչում ունեցող անասնաբուժական և սննդամթերքի անվտանգության վերահսկողության համակարգ:
Ի դեպ, ծրագրի ֆինանսավորման նպատակով ԵՄ-ի կողմից տրամադրվել է 1մլն եվրո: Ծրագիրը,որպես ղեկավար գործընկեր իրականացնելու է Նիդեռլանդների Սննդամթերքի և սպառողական ապրանքի անվտանգության մարմնի կողմից, իսկ որպես կրտսեր գործընկերներ կլինեն Դանիայի Անասնաբուժության և սննդամթերքի կազմակերպության և Լիտվայի Սննդամթերքի և անասնաբուժության կազմակերպությունները:
Միջոցառմանը ներկա Նիդեռլանդների թագավարության դեսպանատան քաղաքականության գծով պատասխանատու Մարկ Վան Անդերսը նշեց, որ ունեն բոլոր հնարավոր պայմանները Հայաստանին աջակցելու համար:
Հայաստանում Դանիայի պատվո հյուպատոս Արման Փինարբասին էլ իր հերթին ավելացրեց, որ ծրագրի նպատակն է Հայաստանում սննդի անվտանգությունը հասցնել ԵՄ չափանշներին: Ըստ նրա, ծրագիրը կնպաստի երկկողմ գործարար կապերի խթանմանն ու զարգացմանը:









