Սոս Սարգսյանը ռուս օրենսդիրներին կոչ է անում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել (տեսանյութ)

15:25 • 20.06.12

ՀՀ ու Խորհրդային միության ժողովրդական արտիստ, անվանի դերասան Սոս Սարգսյանը ռուսական ТВ3В հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ռուս օրենսդիրներին կոչ է արել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, անվանի դերասանը, դիմելով օրենսդիրներին, մասնավորապես ասել է. «Հայերը միշտ հավատարիմ ծառայել են ռուսական պետականությանը, ռուս հասարակությանը, զինված ուժերին…Մենք արդարացիորեն կատարել ենք մեր պարտքը Սուրբ Ռուսաստանի առաջ…

Ինձ թվում է, որ շատ ճիշտ կլիներ, եթե ռուսական կառավարությունն ընդուներ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք… Այս քայլով մենք կամրապնդենք մեր փոխհարաբերությունները և ևս մեկ անգամ կընդգծենք մեր ազգերի բարեկամությունը… Սա ոչ միայն խնդրանք է, այլև Ձեր պարտքը` արդարացիորեն վերաբերվել այդ սարսափելի, ադ անհավատալի գազանությանը, որն իրագործել են թուրքերը 1915թ.-ին»: