ԼՂՀ ՊԲ շարքային Արամ Գյուլնազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Հունիսի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Արամ Գյուլնազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:









