Հնդիկը կտրել է դստեր գլուխը` արտամուսնական կապի համար
Հնդիկը սպանել է դստերը հարևանի հետ արտամուսնական կապի համար: Ինչպես հաղորդում է Fox News հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել Ռաջասթհան նահանգի Դունգարջի գյուղում: Աղջկա հոր խոսքով` իր դուստրը խայտառակել է ողջ գերդաստանը, ինչի համար նա դաշույնով կտրել է նրա գլուխը:
Հնդկաստանում վերջին շրջանում սրվել է սերունդների միջև հակասությունը, քանի որ երիտասարդները սկսում են դեմ գնալ ավանդույթներին ու գործում են ծնողների կամքին հակառակ:









