Կառավարության վաղվա նիստը մեկ օրով կհետաձգվի
Կառավարության՝ վաղը նախատեսված նիստը հետաձգվել է մյուս օրը՝ հունիսի 22-ին։ Այս մասին Tert.am–ին հայտնի դարձավ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից։ Ըստ այդմ հետաձգման պատճառը այն է, որ Կառավարության ծրագրի քննարկումը վաղը ևս շարունակվելու է։
Այնուամենայնիվ, Կառավարության կայքում «Կառավարության նիստի օրակարգ» բաժնում ներկայացված տեղեկատվության համաձայն նիստը պետք է կայանա վաղը։ Ըստ այդմ՝ նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց։









