Անդամալույծ մարդը միայն ձեռքերի օգնությամբ նվաճել է Կիլիմանջարոն (ֆոտոշարք)

18:57 • 20.06.12

31-ամյա կանադացի Սփենսեր Ուեսթը, ով մանուկ հասակում կորցրել է ոտքերը, ի վիճակի է եղել նվաճել աշխարհի ամենաբարձր գագթներից մեկը` Կիլիմանջարոն, գրում է UK News-ը:

 

Երբ բժիշկները 5 տարեկանում հեռացրել են նրա ոտքերը, խորհուրդ են տվել տղային քաջություն ունենալ և հնարավորինս չընկճվել այն հագամանքից, որ ինքն այլևս հասարակության լիիրավ անդամ չի լինելու: Այդ պահից սկսած Ուեսթն իր կյանքի յուրաքանչյուր օրը փորձել է ամեն ինչ անել` մարդկանց հակառակն ապացուցելու համար:

 

Ուեսթը կարողացել է հաղթահարել 5 895 մետր բարձրությունը 7 օրվա ընթացքում` օգտագործելով միայն ձեռքերը:
Կիլիմանջարոն նվաճելու համար նա 1 տարի շարունակ մարզվել է և հունիսի 12-ին իր 2 մտերիմ ընկերների հետ միասին ճանապարհ ընկել:

 

«Լեռան գագաթին հասնելուց հետո ինձ մոտ կախարդական մի զգացողություն էր առաջացել: Կարծում եմ, որ արժեր արյունոտել ու վնասել ձետքերս այս հրաշքը տեսնելու համար: Կիլիմանջարոն բարձրանալու գաղափարը ոչ թե սկսզբունքի հարց էր, այլ պարզապես ես ցանկանում էի օրինակ ծառայել մյուսների համար` իրենց ճանապարհին առաջացած դժվարություններն ու խոչնդոտները հաղթահարելու հարցում»,- նշել է Ուեսթը: